Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այսօր պետք է խոսեն հարյուրավոր ցեղասպանագետները, Ցեղասպանության զոհերի ժառանգները, ինստիտուտները, հիմնադրամները, բոլոր հայերը. Մարգարիտ Եսայան

Նոյեմբեր 02,2024 12:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ»,- հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողը։

Իսկ ի՞նչն է սրանց իշխանության համար առաջնահերթություն՝ փոշեկուլի վարկը մարե՞լը, անխնա հարստանա՞լը, երկրի տնտեսությունը հիմնահատակ քանդե՞լը, պետական պարտքը աննախադեպ մեծացնե՞լը, Հայ Առաքելական Եկեղեցին քանդե՞լը, թուրքի ոտքերի տակ կքանստե՞լը, համատարած ուրացո՞ւմը, պատմությունը մերժե՞լը, երկիրը հանձնե՞լը, Արցախի հարցը փակե՞լը, Եռաբլուրը մեծացնելն ու բետոնապատե՞լը, ընդդեմ Հայաստանի գործե՞լը։ Բա դուք պետությո՞ւն եք, բա դուք հայկակա՞ն եք, դուք հա՞յ եք, եթե՝ այո, ձեր արյունը հիշողություն չունի՞․․․ Չեք հասկանո՞ւմ, որ Ցեղասպանության ճանաչումը նաեւ ազգային անվտանգության խնդիր է, հատկապես, թշնամին չի էլ թաքցնում իր հակահայ քաղաքականությունը եւ նկրտումները։

Աշխարհը ընդունել ու դատապարտել է թուրքերի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը, հարյուրավոր բանաձեւեր, հայտարարություններ են արվել, եւ գործընթացը առաջ է գնացել առաջին հերթին եւ հիմնականում ՀՀ պետության, մինչեւ 2018-ը գործող իշխանությունների ջանքերի եւ աշխատանքի շնորհիվ։

Հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ թիվ մեկ հիմնական պայմանն էր՝ առանց նախապայմանների, այսինքն՝ Ցեղասպանության հարցը մնում է օրակարգում եւ՝ Թուրքիան իրավունք չպետք է ունենար խառնվել Արցախի հարցի գործընթացին։ Սա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի առաջ դրված պարտադիր պայման էր։

Որն, ի դեպ, Թուրքիան ընդունել էր։

Հիմա էս արաբաթները կարծես ձգտում են թուրքից ավելի թուրք լինել։

Կարծում եմ, հենց այսօր պետք է խոսեն հարյուրավոր ցեղասպանագետները ՝ Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի, բոլորը պետք է արտահայտվեն։ Պետք է խոսեն Ցեղասպանության զոհերի ժառանգները, ինստիտուտները, հիմնադրամները, բոլոր հայերը, որ նույն այդ Ցեղասպանության հետեւանքով հայտնվել են օտար երկրներում, տնավեր, իրենց երկրից, հողից, իրենց ժառանգությունից զրկված։ Խոսեք, մարդիկ, ընդվզեք, չի կարելի այսքան լուռ լինել, չի կարելի այսպես կուլ տալ այս թշնամահաճոների ուրացումները։
Սրանք աշխատում են ընդդեմ հայ ժողովրդի, ընդդեմ հայ ժողովրդի պատմության։ Սթափվեք, մարդիկ․․․

Ես իմ բողոքն եմ ներկայացնում ընդդեմ սրանց ուրացումի քաղաքականության, իմ «Գյուլունյա» վեպի հերոսների հոգիները իրենց բողոքն են ներկայացնում, իմ նախնիների հոգիները իրենց բողոքն են ներկայացնում ընդդեմ այս համատարած ուրացումի։ Մեկուկես միլիոն զոհերի հոգիները իրենց բողոքն են ներկայացնում ընդդեմ այս թշնամահաճո խմբակի հակահայ քաղաքականության․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930