Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ գործարարի համար ընտրության ժամանակ վճռորոշ դեր կունենան Հայաստանի նկատմամբ ամերիկյան երկու քաղաքական ուժերի դիրքորոշումները․ «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 02,2024 11:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախընտրական թուհուբոհը չի շրջանցել Ամերիկայում գյուղատնտեսությամբ հայտնի Վիսկոնսին նահանգի հայկական փոքր ու միջին ընկերություններին։ Մեղվարտադրությամբ զբաղվող Հովհաննես Գաբրիելյանին նախընտրական շրջանում առաջին հերթին հտաքրքրում են տնտեսական հարցերը։

Տնտեսության վերաբերյալ հանրապետականների խոստումները գործարարի համար հուսադրող չեն․ «Մտահոգ ենք։ Հարցեր կան, որոնք կապված են Միացյալ Նահանգների արտաքին բիզնեսների հետ։ Ամեն ինչ գնում ենք, աշխատում ենք Եվրոպայի, ասիական երկրների հետ և չենք կարող մեզ կտրել աշխարհից, ինչն առջարկում են հանրապետականները»։

Ամերիկայի հնագույն մեղրարտադող ընկերության՝ Honey Acer-ի սեփականատերն ասում է՝ ամեն ինչին պետք է պատրաստվել. «Չես կարող վերցնել ու քանդել քո հին կամուրջը, ասել, թե նորն եմ կառուցում։ Պետք է նորը կառուցել, հետո քանդել [հինը]»։

Ընկերությանը մեղրի համար տարեկան անհրաժեշտ է լինում 10 միլիոն տարա, որը ձեռք են բերում կա՛մ Չինաստանից, կա՛մ Մեքսիկայից։ Գաբրիելյանի խոսքով՝ հանրապետականների առաջարկը, թե 300% մաքս պետք է դրվի Չինաստանից եկող ապրանքի վրա, կհանգեցնի գնաճի։

Դեմոկրատներին դեմ չէ, սակայն թերահավատ է նրանց նախընտրական խոստուներին. «Ասում են, թե էսպես կանենք, էնպես կանենք։ Բա երեք տարի իշխանության էիք, ինչո՞ւ չարեցիք։ Անորոշ վիճակի մեջ ենք, չենք կողմնորոշվում՝ ինչ անել»։

Գաբրիելյանը նաև չթաքցրեց իր դժգոհությունը տարբեր երկրնեևրի բռնապետների վերաբերյալ Թրամփի հնչեցրած մոտեցումներից. «Բացասաբար եմ տրամադրված, որ նա կարող ե գովել Կիմ Չենին, կամ Պուտինին։ Փաստորեն, մեզ դնում ենք նույն բռնապետական համակարգի մեջ։ Ինչպես կարող ենք ասել, թե Ամերիկան առաջինն է, երբ ձեռք եք մեկնում Պուտինին, ով բառի բուն իմաստով մարդասպան է և [Ռուաստանում հիմնել է] միապետական համակարգ։ Գուցե, ցանկանում ենք այդ էլ ընդօրինակել։ Չգիտեմ»։

Հովհաննես Գաբրիելյանի մոտ մտորումները, թերևս, արտացոլում են այն, ինչ առկա է նահանգի հազարավոր բնակիչների շրջանում։ Զուր չէ, որ այսօր էլ Վիսկոնսինը համարվում է տատանվող նահանգ։ Դեռ 90-ականներին Հայաստանից ԱՄՆ տեղափոխված գործարարը երկար տարիներ եղել է հանրապետական, շատ հարցերում դեմ է եղել դեմոկրատներին։

«Եղել եմ պահպանողական գծի մեջ, բայց այսօր հանրապետականները լրիվ կտրվել են պահպանողական մտածելակերպից»,- ասում է նա։

Տնտեսական ու աշխարհաքաղաքական խնդիրներից զատ, հայ գործարարի համար ընտրության ժամանակ վճռորոշ դեր կունենան Հայաստանի նկատմամբ ամերիկյան երկու քաղաքական ուժերի դիրքորոշումները։

«Հանրապետականները 44-օրյա պատերազմի ժամանակ ոչինչ չարեցին։ Դեմոկրատները մինչև հիմա էլ փորձում են օգնել»,- ասում է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930