Հարցազրույց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի հետ
– Ինչո՞ւ ընդդիմադիր դաշտը չի համախմբվում։ Գոնե մի քանի մեծ միավոր չի ձեւավորվում, որ հանրությունը գտնի «ո՞վ, եթե ոչ Նիկոլը» հարցի պատասխանը։
– Կարծում եմ, որ, մեծ հաշվով, սա քաղաքական մշակույթի եւ կուսակցական համակարգի չզարգացածության լրջագույն խնդիր է: Նկատի ունեմ, որ Ձեր նշած քաղաքական միավորների բնույթն առաջնային անձնակենտրոն եւ շահերի համադրման միավորների բնույթ ունի, հետո նոր՝ քաղաքական: Իսկ անձնակենտրոնը շատ ավելի խոցելի եւ շահերի առումով հաշվարկելի է, քան ամուր սկզբունքային եւ իր ողջ բնույթով քաղաքական միավորը:
– Ընդդիմադիր ուժերն իրենց ճի՞շտ պահեցին, ինչով հնարավոր է՝ աջակցեցի՞ն Բագրատ սրբազանի պայքարին, թե՞ միայն ձեւական աջակցություն էր, որ չասեն` միտումնավոր ձախողում եք շարժումը, քանի որ դուք չեք նախաձեռնողը։
Կարդացեք նաև
– Մեծ վերապահումով` ողջ ոչ իշխանական իսթեբլիշմենթին կդասակարգեի ընդդիմադիր դաշտի շարքերում: Դատելով գործընթացներից՝ Սրբազան շարժմանն աջակցող ուժերն ու քաղաքական միավորները բավականին բյուրեղացել եւ զտվել են: Նույնիսկ կասեի՝ զտվել այն աստիճան, որ արդեն հստակ է, որ այս շարժմանն աջակցում եւ սատարում են այլեւս նրանք, որոնց համար առաջնային է ոչ թե իրենցով իշխանությանը փոխարինելը, այլ այս իշխանության կողմից վարվող քաղաքականության կասեցումն ու ընդհատումը:
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում