Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարության ղեկավարը պահանջում է ցուցաբերել անկանխիկ վարքագիծ, իսկ իր ղեկավարությամբ աշխատում են պաշտոնյաներ, որոնք միլիոնավոր գումարներ են պահում «դոշակի տակ»․ «Փաստերի ստուգման հարթակ»

Նոյեմբեր 02,2024 10:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մի կողմից կառավարության ղեկավարը և ստեղծված օրենքներն ու կարգերը հանրությանը պարտադրում են հրաժարվել կանխիկ գումար պահելուց, բացառել կանխիկ գործառնություններ կատարելը, սակայն կառավարության անդամները շարունակում են կանխիկ գումարներ պահել ու հայտարարագրել դրանք:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ կառավարության անդամների 2023 թվականի գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ պարզելու, թե որքան կանխիկ գումար են նրանք հայտարարագրել։

Ուսումնասիրել ենք փոխվարչապետների, նախարարների, վարչապետին ենթակա մարմինների, կառավարությանը ենթակա մարմինների, խորհուրդների, վարչապետի աշխատակազմի և փոխվարչապետների գրասենյակների ղեկավարների հայտարարագրերը։ Տվյալների համաձայն, առանձնացրել ենք առավել խոշոր չափով կանխիկ գումար պահող պաշտոնյաների տասնյակը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ամենաշատ կանխիկ գումար հայտարարագրած պաշտոնյան է՝ 70 մլն դրամ։

ՀՀ կառավարության անդամներ

Ընդհանուր առմամբ, կառավարության անդամները հայտարարագրել են հետևյալ կանխիկ միջոցները․

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ 950,000 դրամ և 800 դոլար

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան՝ 70 մլն դրամ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան՝ 10 հզր դոլար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան՝ 2 մլն դրամ և 50 հզր դոլար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան՝ 980,000 դրամ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան՝ 500,000 դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան՝ 3,5 մլն դրամ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան՝ 100,000 դրամ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան՝ 1․5 մլն դրամ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան՝ 10 մլն դրամ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան՝ 4,1 մլն դրամ և 6,000 եվրո

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան՝ 20,000 դոլար և 10,000 եվրո

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան՝ 12․5 մլն դրամ և 8500 դոլար

Կառավարության անդամներից միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կանխիկ գումար չի հայտարարագրել:

Կառավարության ղեկավարը մի կողմից հանրության անդամներից ակնկալում ու նաև պահանջում է լինել քաղաքակիրթ, ցուցաբերել անկանխիկ վարքագիծ, մյուս կողմից իր ղեկավարությամբ աշխատում են պաշտոնյաներ, որոնք միլիոնավոր գումարներ են պահում «դոշակի տակ»։

Ինչու են պաշտոնյաները կանխիկ միջոցներ հայտարարագրում։ Կան կասկածներ, որ նրանք այդպես են վարվում պաշտոնավարման ընթացքում գոյացող գումարի աղբյուրը արդարացնելու համար։ Նկատենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կանխիկ միջոցների ծագման ուսումնասիրություն չի իրականացնում։

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930