Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ու ՔՊ-ի «ուրացումային» մոտեցումն ամենևին էլ նոր երևույթ չէ. «Փաստ»

Նոյեմբեր 02,2024 10:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»: Ավելին, «պատմության ողբերգական անցքերի» պահով Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկին մեկ համընկնում է թուրքական ներկայիս (ասենք՝ նաև նախորդների) այն ժխտողական մոտեցումն արտացոլող ձևակերպմանը, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն էլ չի եղել, եղել է Առաջին աշխարհամարտ, որի ընթացքում եղել են «ողբերգական անցքեր», որոնք հիմա պիտի, թերևս, միայն պատմաբանները ուսումնասիրեն, այն էլ՝ թուրքական սրբագրված «արխիվների» հիման վրա:

Այս առնչությամբ շատերը հիշեցին ու հիշեցրեցին 2005 թվականին Ռեջեփ Էրդողանի (այն ժամանակ՝ Թուրքիայի վարչապետ) կողմից Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որի բովանդակությունը նույնությամբ կրկնում է հիմա ՀՀ անունից հանդես եկող Արարատ Միրզոյանի բարձրաձայնած, կներեք արտահայտության համար, դիրքորոշումը: Չնայած, ի՜նչ դիրքորոշում, եթե նրա հայտարարությունը Հայոց ցեղասպանության հրապարակային ուրացման բացահայտ արտահայտություն է: Բնական է, որ այդ հայտարարությունը չվրիպեց ինչպես ընդդիմության, այնպես էլ, առհասարակ, քաղաքականապես ակտիվ «ոչ նիկոլական» հանրության ներկայացուցիչների ուշադրությունից: Բայց, մյուս կողմից, ասել, թե՝ Հայոց ցեղասպանությունն ուրանալու և հարցականի տակ դնելու մասին Փաշինյանի արտգործնախարարի հայտարարությունն անակնկալ է, ազնիվ չի լինի:

Իրականում այս անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, իր քպական ամբողջ թիմը, իհարկե, որդեգրել և իրականացնում են առնվազն ոչ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն: Այդ համատեքստում էր Արցախն աղետի ու հայաթափման ենթարկելը, այդ համատեքստում է հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, այդ համատեքստում են հայ ժողովրդի պատմության, պատմական հիշողության դեմ դիվերսիաները, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, հայկական հանրության պառակտումը, ներքին ատելության սերմանումը, երկրի տնտեսական ու պաշտպանական խարխլումը: Ու, ախր, սա էլ մի անսպասելի կամ աներևակայելի դրսևորում ու երևույթ չէ: Այնպես չէ, էլի, թե ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ Արարատ Միրզոյանն այդպիսի թրքահաճո հայտարարություն արեց: Փաշինյանի ու ՔՊ-ի «ուրացումային» մոտեցումն ամենևին էլ նոր երևույթ չէ: Ավելին, դրա «շորշոփները» կարելի է գտնել դեռևս «ընդդիմադիր» ու խմբագրապետ Փաշինյանի հոդվածներում, հայտարարություններում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930