Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թ.-ին քանի՞սն են ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր․ «Փաստ»

Նոյեմբեր 02,2024 09:50

Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու բոլոր քաղաքացիները՝ անկախ զբաղվածությունից: Շատ մասնագետներ կարծիք են հայտնում, որ մեր երկիրը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին: Նույնիսկ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն էր հետաձգվել. այն սահմանվել էր 2024 թ. հուլիսի 22-ը: Այդ վերջնաժամկետից անցել է մոտ 3,5 ամիս: «Փաստը» դիմել էր ՊԵԿ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին՝ քանի՞ անձ պետք է 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացներ, քանի՞սն է ներկայացրել հարցման պատասխանի օրվա դրությամբ, հայտարարագիր չներկայացրած քանի՞ անձ է ենթարկվել վարչական պատասխանատվության, և ի՞նչ չափի տույժ ու տուգանքի են ենթարկվել նրանք:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023 թվականի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է շուրջ 120 հազար մարդ․ համաձայն տվյալների, 2023 թ. ընթացքում շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացի հանդիսացել են իրական շահառու՝ ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների, շուրջ 40 հազար ՀՀ քաղաքացի հանդիսացել են պետական աշխատողներ, բացառության ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, 1 մլրդ և ավելի շրջանառություն ունեցող շուրջ 1600 կազմակերպության, այդ թվում՝ բաժնետիրական ընկերությունների, մասնակիցների թվաքանակը գնահատվել է մոտ 5 հազար ՀՀ քաղաքացի, և այլ եկամուտներ ստացող անձանց հաշվարկ ներկայացնողների թվաքանակ:

«Ընդ որում, անձի՝ վերը նշված մի քանի հիմքերով (բացառությամբ 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն ստացած անձանց, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը բացակայում է) հայտարարատու լինելու դեպքում նշված թվաքանակում կարող են լինել կրկնություններ»,-նշվում է պատասխանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930