Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։
Իրականության զգացումի կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնի ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդ կերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը։