Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն COP29-ը կօգտագործի որպես սքողում՝ իր շահերն առաջ տանելու համար. Transparency International

Նոյեմբեր 01,2024 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

168.am.  Աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխության աննախադեպ սպառնալիքի առաջ, որը պայմանավորված է ջերմոցային գազերի արտանետմամբ՝ հանածո վառելիքից մեծ կախվածության պատճառով: Հակառակ այս ճգնաժամի մասշտաբներին, վտանգ կա, որ Բաքվում անցկացվող կլիմայական գագաթնաժողովը կարող է օգտագործվել օրակարգը հանածո վառելիքի օգտին առաջ մղելու համար:

Կոռուպցիայի դեմ պայքարի հուսալի միջոցների բացակայությունը լուրջ բացթողում է, անկախ նրանից, թե որ երկիրն է հյուրընկալում Կլիմայի փոփոխության համաժողովը:

Ընդսմին Ադրբեջանում COP29-ի կազմակերպումը վկայում է խնդրի մասշտաբները:

Transparency International-ի և Anti – Corruption Data Collective-ի զեկույցն ընդգծում է, թե ինչպես են ադրբեջանական ռեժիմը, նավթագազային ընկերությունները և լոբբիստները ձեռք ձեռքի տված աշխատել COP29-ին ընդառաջ՝ չափից դուրս կորպորատիվ ազդեցություն գործադրելու նպատակով:

Միաժամանակ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանի կառավարությունը գագաթնաժողովը կօգտագործի որպես դիվանագիտական ​​սքողում՝ իր ներքին նավթային և գազային շահերն առաջ մղելու և հանածո վառելիքի նոր գործարքներն ապահովելու միտումով:

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան չափազանց երկար ժամանակ է պահանջել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով համարժեք գործողություններ ձեռնարկելու համար: Դա ոչ միայն սպառնում է կլիմայի գլոբալ դիվանագիտության ամբողջականությանը, այլև խաթարում է առաջընթացը Փարիզի համաձայնագրի կլիմայական նպատակներին հասնելու ուղղությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930