Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու տեղական ինքնակառավարման մարմիններում տեղի ունեցող զարգացումները մի կողմից անկանխատեսելի էին, մյուս կողմից` կանխատեսելի. Կարեն Մալխասյան

Նոյեմբեր 01,2024 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանուն Գյումրու, հանուն արդարության, հանուն համերաշխության

«Աստծո գործերն անքննելի  են»։

Աստվածաշնչյան թևավոր այս արտահայտությունն արտահայտում է կյանքի անկանխատեսելիությունը, ճակատագրի բոլոր շրջադարձերը կանխատեսելու անկարողությունը։

Գյումրու տեղական ինքնակառավարման մարմիններում տեղի ունեցող զարգացումները մի կողմից անկանխատեսելի էին, մյուս կողմից` կանխատեսելի, բայց որքան էլ որ կանխատեսելի լինեին, ոչ ոք, կրկնում եմ`ոչ ոք (այդ թվում` քաղաքական ուժ կամ ուժեր) իրավունք չուներ Գյումրին կանգնեցնելու ճգնաժամի առաջ՝ հանձնելով կամ վերցնելով իշխանությունը (անունը ինչ ուզում եք դրեք)։

Գյումրիում իշխանության տերը ԳՅՈՒՄՐԵՑԻՆ է և լեգիտիմ է այն իշխանությունը, որը ձևավորված է կամ ձևավորվելու է գյումրեցու քվեով։

Գյումրի՛ս, դու հավերժ ես, իսկ մնացածս`անցողիկ։

Ստեղծված իրավիճակում համոզված եմ, որ Գյումրու շահի մասին մտածող ու մտահոգ շատ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ կան, ովքեր տեր են կանգնելու Գյումրիին հենց հանուն Գյումրու, հանուն արդարության և հանուն համերաշխության։

 

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930