Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած նոյեմբեր ամսվա տղամարդկանց եւ կանանց վարկանիշային դասակարգման ցուցակների լավագույն հարյուրյակներում Հայաստանն ունի երեքական ներկայացուցիչ:
Տղամարդկանց ցուցակում Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը, Շանթ Սարգսյանը՝ 70-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 96-րդը:
Կանանց TOP 100-ում Էլինա Դանիելյանը 54-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 59-րդը, Աննա Սարգսյանը՝ 80-րդը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: