Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ ԱՍՀ նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբեր 01,2024 19:33

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic  Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական փորձը տեղայնացնելով սոցիալական բնակարանային ապահովման հաջողված կայուն և ինքնաբավ մոդելը։

Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը համատեղ կազմակերպել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, CRS-ի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչությունը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն։ Կլոր սեղան-քննարկմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային կառույցների, տեղական ՀԿ-ների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման ուղղությամբ ՀՀ տեսլականը, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հնարավորությունները․ ընդգծվել է նաև սոցիալական բնակարանային այլ մոդելներով և ծառայություններով զբաղվող կազմակերպությունների ու մարմինների ներգրավման կարևորությունը։

ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է սոցիալական բնակարանային քաղաքականության ոլորտում  նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ նախարարության կողմից իրականացվում են քայլեր՝ ուղղված ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովմանն ու ոլորտի բարելավմանը՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների և անհատների կարիքները: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներից են բնակարանով ապահովելու միասնական սոցիալական քաղաքականությունների հայեցակարգի և գործողությունների ծրագրի մշակումը, ինչպես նաև առանձին շինությունները սոցիալական բնակարանների վերափոխելու նպատակով դրանց ուսումնասիրությունները, գնահատումները և վերանորոգմանն ուղղված աշխատանքներ։

«Վերջին տարիներին նախարարության կողմից իրականացվում են քայլեր ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովման ու ոլորտի բարելավման ուղղությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների կարիքները: Լիահույս եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայում գործող CRS-ի տեխնիկական աջակցությամբ, ինչպես նաև մեր տեղական և միջազգային գործընկերների ջանքերի համատեղմամբ՝ կունենանք շոշափելի արդյունքներ»,- նշել է Աննա Ժամակոչյանը։

CRS-ի՝ բալկանյան ներկայացուցչության ղեկավար Սանելա Իմամովիչն իր խոսքում նշել է․ «CRS-ն ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություն է։ Մենք  ուրախ ենք գտնվել Հայաստանում և աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջանքերին՝ ոչ առևտրային սոցիալական բնակարանային մոդելի ներդրման միջոցով լուծելու Հայաստանում տեղահանված անձանց և տեղացի խոցելի խմբերի բնակարանային կարիքները։ Վերջին տասնամյակում մեր կազմակերպությունը հաջողությամբ աջակցել է Բոսնիա և Հերցեգովինայի կառավարությանը՝ երկարաժամկետ տեղահանման հետ կապված հարցերը լուծելու գործում՝ ստեղծելով ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման համակարգը երկրում։ Մենք հավատում ենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի՝ մեր փորձը նպաստելու է Հայաստանում հասանելի, կայուն և երկարաժամկետ բնակարանային լուծումների մշակմանն ու իրականացմանը։ Ստորագրելով Փոխըմբռնման հուշագիրը ԱՍՀՆ-ի հետ՝ CRS-ը հանձնառություն է  ստանձնում՝ ապահովելու տեխնիկական աջակցություն քաղաքականությունների մշակման, ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման պիլոտային ծրագրի իրականացման և ռեսուրսների մոբիլիզացման միասնական գործողությունների նպատակով։ Սա ԱՍՀՆ-ի հետ համատեղ ճանապարհի սկիզբն է, որի շրջանակում մենք համագործակցելու ենք Հայկական Կարիտասի, Առաքելություն Հայաստան ՀԿ-ի, Ակցիա սովի դեմ ՀԿ-ի և տեղական փորձագետների հետ»։

Քննարկումը շարունակվել է ոլորտում կարիքների համապարփակ վերլուծության ներկայացմամբ և Բոսնիայում ներդրված՝  ոչ առևտրային սոցիալական բնակարանային մոդելի ներկայացմամբ։ Հաջորդիվ ոլորտում իրենց կատարած և պլանավորված աշխատանքն են ներկայացրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR), ինչպես նաև ոլորտում դերակատար ՀԿ–ների ներկայացուցիչները։

Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները հանդես են եկել թեմայի վերաբերյալ առաջարկներով ու դիտարկումներով։

 

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930