Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանություններն ուղիղ սպասարկում են Բաքվի եւ Անկարայի շահերը, այդ թվում՝ հայտարարելով, որ Ցեղասպանության հարցը ՀՀ օրակարգում առաջնային չէ»

Նոյեմբեր 01,2024 19:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր պահանջը շատ հստակ է՝ ՀՀ-ն պետք է ունենա նախապայման՝ COP29-ին մասնակցելուց առաջ Բաքվում գտնվող բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն։ Առանց այդ պահանջը բավարարելու, Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանի եւ Ալիեւի հերթական ագրեսիայի, էթնիկ զտման քաղաքական լեգիտիմացում կնշանակի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա անդրադարձավ նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Ցեղասպանության հարցը ՀՀ իշխանության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ «Ընդհանրապես ՀՀ իշխանություններից սպասել հայանպաստ որոշում, այդ սպասելիքը չունենք։

ՀՀ իշխանություններից մենք շատ վաղուց ակնկալիք չունենք, որովհետեւ իրենք շատ վաղուց չեն սպասարկում ՀՀ եւ հայ ժողովրդի շահերը, այլ ուղիղ եւ անմիջական սպասարկում են Բաքվի եւ Անկարայի շահերը, այդ թվում՝ արդեն հայտարարելով, որ Ցեղասպանության հարցը ՀՀ օրակարգում առաջնային չէ։ Սա Թուրքիայի հերթական պահանջներից մեկն է, որը բավարարում է ՀՀ իշխանությունը։ Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական եւ թուրքական մամուլի առաջին էջերի ամենասպասվող հյուրերից են, դա շատ վաղուց է արդեն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ այսօր բողոքի ցույց անցկացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930