Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մուրադյանը համատեղության կարգով՝ Չեխիայում ՀՀ ռազմական կցորդ

Նոյեմբեր 01,2024 18:27

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Կարեն Մուրադյանը համատեղության կարգով նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին)»,- նշվում է վարչապետի որոշման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930