Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն եւ ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն բոլոր հայ գերիները»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 01,2024 17:55

«Ռուսաստանը  հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, ով ստանձնել է միջազգային պարտավորություն եւ այդ միջազգային պարտավորության շրջանակներում մյուս համանախագահների հետ միասին պետք է զսպեր Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականությունը»,- Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով․ «Այս օրերին, երբ Բաքվում անցկացվում է COP29 համաժողովը, մենք Ռուսաստանի Դաշնությունից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն եւ ազդեցության գործադրում, որպեսզի նախ եւ առաջ ազատ արձակվեն բոլոր հայ գերիները»։

Արծվիկ Մինասյանը կոչ արեց նաեւ, որ ռուսական կողմը դատապարտի ադրբեջանական ցեղասպան ռեժիմին։

Մանրամասները՝ տեսանյութում 

Արծվիկ Մինասյանը պահանջ-նամակ փոխանցեց ՌԴ դեսպանատանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ այսօր բողոքի ցույց անցկացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930