Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում մշակութային ցեղասպանություն է, ՄԱԿ-ից պահանջում ենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն զբաղվի իր գործառույթով»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Նոյեմբեր 01,2024 17:47

«Բացի մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումից, այսօր Արցախում կատարվում է մշակութային ցեղասպանություն։ Ադրբեջանը խախտել է բոլոր կոնվենցիաները, բոլոր կարմիր գծերը, եւ հիմա այնտեղ գնում է հայկական ինքնության ոչնչացում»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Արցախում այսօր ոչնչացվում են հայկական եկեղեցիները, իսլամացվում են գյուղերը։ «Այսօր «Գուգլ» ծրագրով բոլոր հայկական բնակավայրերում գրվում է մզկիթ։ Այսինքն՝ տոտալ հայկական ինքնության ոչնչացում է գնում Արցախում։ Եվ ՄԱԿ-ից պահանջում ենք, որպես միջազգային կազմակերպություն, որի թիվ մեկ կառույցը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն զբաղվի իր իսկ գործառույթով։ Գոնե մեկ անգամ կամք, վճռականություն ունեցեք՝ սաստելու Ադրբեջանին։ Ջուղայի խաչքարերը ոչնչացրին, ոչ մի խոսք, բացի կոչերից ու հայտարարություններից։ Չի կարելի կոչերով ու հայտարարություններով վերաբերվել մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Ի վերջո, դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ համաշխարհային մշակութային արժեքներից մեկն է, որն այսօր գտնվում է կործանման եզրին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Բողոքի ցույցը շարունակվեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ։ Լեռնիկ Հովհաննիսյանը ՌԴ դեսպանատան մոտ իր ելույթում ասաց․ «Ռուսաստանի Դաշնություն այն երկիրն է, որը համապատասխան վճռականություն ունենալու դեպքում կարող է քայլեր գործադրել, թե մեր գերիների ազատ արձակման եւ թե Արցախում մեր մշակութային ժառանգության պահպանության համար»։

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ այսօր բողոքի ցույց անցկացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930