Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ կառավարությունը որոշում կայացնի գնալ Բաքու, պետք է պահանջ դնի բոլոր գերիներին ազատ արձակել»․ Գառնիկ Դանիելյան

Նոյեմբեր 01,2024 17:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հավաքվել ենք այստեղ՝ մեր բողոքը արտահայտելու ՀՀ ԱԳՆ վարած քաղաքականության վերաբերյալ։ Արդեն լրանում է մեկ տարին, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն անազատության մեջ է։ Նաեւ արդեն տարիներ շարունակ Բաքվում գտնվող մեր ռազմագերիներն անազատության մեջ ենք։ Մենք չենք կարող հանգիստ նստել ու սպասել, թե ցեղասպան Ադրբեջանն ինչ ապօրինի որոշումներ է կայացնում։ Այսօր մենք ականատես ենք լինում ԱԳՆ քաղաքականությանը, որը մատը մատին չի տալիս, որպեսզի օր առաջ Բաքվում գտնվող ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ։ Հակառակը, արվում են հայտարարություններ, որոնք էլ ավելի են դժվարացում այնտեղ գտնվող մեր ռազմագերիների վիճակը»,- ԱԳՆ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ այսօր բողոքի ցույց անցկացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։

«Հայաստանը, համաձայնություն տալով, որ COP29-ը անցկացվի Բաքվում, պետք է պահանջի, որ այնտեղ գտնվող ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ։ Առավել եւս, եթե ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի Բաքու գնալու, այդ որոշման կայացման միակ արդարացի քայլը կլինի, որ հայտարարվի՝ չեն գնա Բաքու, եթե բոլոր գերիներն ազատ չեն արձակվելու»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի վարած քաղաքականության ու էթնիկ զտումների հետեւանքով Արցախն օկուպացված է, այսօր էլ մշակութային ցեղասպանություն է Արցախում։ «Եվ այստեղ գտնվող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իրենից կախված ամեն ինչ անի, որպեսզի մենք հասնենք նրան, որ արցախահայերի վերադարձի իրավունքը դրվի բանակցային սեղանին։ Կոչ ենք անում ԱԳՆ-ին, միջազգային հանրությանը՝ ճնշումներ գործադրել բռնապետական ադրբեջանական ռեժիմի վրա, պահանջեն, որ օր առաջ ազատ արձակվեն Բաքվում գտնվող հայ գերիները»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930