Լրահոս
Օրվա լրահոսը

«COP29-ը հնարավորություն է տալու բռնապետական Ադրբեջանին՝ մաքրելու ցեղասպանի իր արյունոտ ձեռքերը»․ ցույց՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով

Նոյեմբեր 01,2024 17:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

COP29-ին ընդառաջ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու հարցով։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ բողոքի ցույց անցկացվեց այսօր։

«Ադրբեջանը մեկ տարի առաջ Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել՝ տեղահանության ենթարկելով արցախահայությանը։ Բռնազավթված տարածքներում Ադրբեջանն առ այսօր շարունակում է մշակութային ցեղասպանություն իրականացնել՝ ջնջելով հայկական հետքն Արցախից։ Առ այսօր Բաքվում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց թվում են քաղաքացիական անձինք եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Կլիմայական արդարությունը չի կարող լինել առանց մարդկային արդարության եւ մարդու իրավունքների պաշտպանության։ Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին՝ մաքրելու ցեղասպանի իր արյունոտ ձեռքերը, խմբագրել բռնապետական ռեժիմի վարկանիշը։ Մենք պահանջում ենք, որ այս համաժողովին մասնակցող պատվիրակները ճնշում գործադրեն պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելու Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին»,- հայտարարվեց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարեց․ «Պահանջում ենք, որ համաշխարհային, համամարդկային արժեքների մասին խոսող, դրանք տարածող, դրանց կարեւորության մասին ահազանգող երկրների առաջնորդները անմասն մնան մասնակիցը դառնալու բռնապետական պետության ցեղասպանական գործողությունների մաքրազերծման գործընթացից, որոնք մեկ տարի առաջ տեղի ունեցան Արցախում։ Պահանջում ենք բոլոր ռազմագերիների, ապօրինաբար պահվող անձանց վերադարձ։ Պահանջում ենք, որպեսզի համաշխարհային հանրությունն անկախ հետաքննական մեխանիզմներ գործարկի Ադրբեջանի կողմից իրագործված եւ իրագործվող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ։ Մենք պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, ազդեցիկ երկրների առաջնորդները դատապարտեմ, հրաժարվեն եւ մասնակից չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման գործին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ցույցի մասնակիցները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930