Առաջարկ ունեմ, ՄԻՊ-ը փոխեք, ՎԻՊ գրեք՝ «վարչապետի իրավունքների պաշտպանություն»: Այսօր ՄԻՊ գրասենյակի դիմաց ասաց հոկտեմբերի 31-ին ապօրինի հրազեն կրելու ու պահելու կասկածանքով ձերբակալված «Սրբազան պայքարի» աջակիցներից մի քանիսի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Մկրտիչ Դավթյանը:
Նա պատմեց, որ ձերբակալման կասկածի կամ առաջադրված մեղադրանքի հիմնավորության մասին խոսք չի կարող լինել. «Անձանց կանգնեցրել են, խուզարկել, ոչինչ չեն հայտնաբերել: Այդ պարագայում պարտավոր էին նրանց բաց թողնել: Իրենք իրավունք չունեն ցանկացած մեքենա կանգնեցնել, եթե օպերատիվ տեղեկություն ունեն, թե x մեքենայում անձանց մոտ զենք կա, պետք է նույնականացվի մեքենան՝ գույնը, մակնիշը, անձանց տվյալները… Այս դեպքում չկա նման փաստ:
Ձերբակալվածների պահման վայրում 3-4 ձերբակալվածի եմ այցելել, մեկի պնդմամբ, երբ ձերբակալման արձանագրություն են կազմել, ստորագրելուց հետո ստորագրության վերեւում ավելացրել են՝ առերեւույթ զենք կրելու կասկածանքով: Սա փաստաթղթի կեղծիք է համարվում: Իրականում իրավապահները ոչինչ չեն փնտրում, սա միջոց է հոգեբանական ճնշում գործադրել «Սրբազան պայքարի» մասնակիցների վրա՝ ստիպելով նրանց չպայքարել հայրենիքի տարածքների մաս-մաս հանձնման գործընթացի դեմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ