Հոկտեմբերի 29-30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բաշխվել է մարդասիրական օգնություն։
Գործընթացը կազմակերպվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամբ և Եղեգնաձորի համայնքապետարանի սոցիալական աշխատողների օժանդակությամբ։ Ընդգրկվել են նաև կամավորներ։
Մարդասիրական օգնության բաշխման աշխատանքներին Եղեգնաձորում հետևել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը։ Ձմռան սեզոնին ընդառաջ՝ տրամադրվել է հիմնականում տաք հագուստ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ։
Գործընթացին զուգահեռ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների 6-12 տարեկան երեխաների համար Եղեգնաձորի սպորտդպրոցում կազմակերպվել էր ուրախ միջոցառում, որի ժամանակ նրանք ստացան նաև նվերներ:
Կարդացեք նաև
Մարզի համայնքներում շարունակվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից տրամադրված մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ