Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կան բռնաճնշումներ, ո՞նց ստացվեց, որ բռնաճնշումների ներքո մարդիկ տարատեսակ պաստառներով նախագահականի դիմաց ակցիա են իրականացնում»․ Հրաչյա Հակոբյան

Նոյեմբեր 01,2024 15:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապահներն իրենց աշխատանքն են անում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը՝ արձագանքելով հարցին, որ ընդդիմադիրները ահազանգում են բռնաճնշումների մասին, անգամ 18-ամյա աղջիկներին բերման են ենթարկում` զենք կրելու կասկածանքով:

«Ընդդիմությունն էլ իր աշխատանքն է անում, երբ ուզում՝ հանրահավաք է կազմակերպում, ու դուք խոսում եք բռնաճնշումների մասին: Գնում են նախագահական նստավայրի դիմաց տարատեսակ պաստառներով կանգնում են, ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ խոսում են ուղիղ եթերներում, ու դուք խոսում եք բռնաճնշումների՞ց»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ ասում եք Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հրաչյա Հակոբյանը հակադարձեց. «Դուք ասում եք ժողովրդավարություն, ձեր գործընկերը ասում է՝ բռնաճնշումներ են․․․ Եկեք, կողմնորոշվենք, եթե ժողովրդավարություն է, եւ ով ինչ ուզում՝ խոսում է, անում է, փողոց է փակում, ուրեմն ժողովրդավարություն է, բռնաճնշում չկա: Եթե կան բռնաճնշումներ, ո՞նց ստացվեց, որ բռնաճնշումների ներքո մարդիկ տարատեսակ պաստառներով նախագահականի դիմաց ակցիա են իրականացնում: Դրանք իրար հակասում են: Հետո իրավապահներն ունենում են տարբեր տեղեկություններ, գնում են դրանց հետքերով: Քանի տարի է՝ այդ ակցիաները շարունակում են անել: Եթե լիներ նպատակ, որ այդ ակցիաները չարվեն, կհասնեին իրենց նպատակին, չէին լինի ակցիաներ»:

Անդրադարձ եղավ նաեւ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության թեմային։

«Հիմա էլ ստացվեց, որ ես Գրիգոր Մինասյանից դժգոհ եմ, ես Գրիգոր Մինասյանից դժգոհ չեմ»,-ասաց Հրաչյա Հակոբյանը։ Լրագրողի զարմանքին՝ եթե ոչ ոք դժգոհ չէր, ինչո՞ւ Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաք կազմակերպեցին եւ ստիպեցին հրաժարական տալ, նա պատասխանեց. «Տենց ստացվեց, ժողովրդավարական երկրում ենք ապրում: Պրոցեսներն այնպես գնացին, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց»:

Մեկ այլ դիտարկման՝ որոշ ՔՊ-ականներ այնպես էին խոսում, կարծես հենց նոր էին իմացել, որ Գրիգոր Մինասյանը Միքայել Մինասյանի եղբայրն է, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Եթե հարցն իմ մասին չէ, ես ինչո՞ւ պատասխանեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930