Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած հերթերը և ներդրված նոր համակարգի անսարքությունը». Աղեկյան

Նոյեմբեր 01,2024 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Աշխարհում ընդունված է երկրի զարգացածությունը որոշել տնտեսական աճով կամ կապիտալի շուկայի ընդլայնմամբ։ Բայց Երևանի մետրոպոլիտենի համար, փաստորեն, երկրի զարգացածության բոլորովին այլ չափանիշ կա՝ ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած հերթերը և ներդրված նոր համակարգի անսարքությունը։

Ըստ այդ տրամաբանության՝ զարգացած երկիր համարվելու համար նաև պետք է հանձնվեն ինքնիշխան տարածքները, քաղաքական հետապնդումներ իրականացվեն, արտագաղթն աճի, տնտեսությունը գնա դեպի կործանում, օրեցօր աճի արտաքին պարտքը և այսպես շարունակ։

Մի խոսքով, «Անասնաֆերմայի» տրամաբանությամբ՝ ինչքան վատ, այնքան լավ։ Միայն թե այդ լավը սովորական քաղաքացիների վրա չի տարածվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930