Մտավախություն չունի՞, որ Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմության պես մի պատմություն էլ իր շուրջը պայթի՝ կապված հովանավորչության հետ, Նիկոլ Փաշինյանի աներորդի, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ մի մտահոգություն էլ չունի։
«Ես ԱՄՆ-ում տուն չեմ գնել, Երեւանում տներ չեմ գնել, տուն եմ վարձել: Երեւանում, մինչեւ պատգամավոր դառնալս, ունեցել եմ եւ շարունակում եմ ունենալ 2 բնակարան․ մեկը հայրական, մյուսը ձեռք եմ բերել 2012-ին, նախկինների օրոք: Ունեցել եմ մեկ հողամաս Երեւանում, շարունակում եմ ունենալ, Ավանում է: Եվ ձեռք եմ բերել տուն Ձորաղբյուրում»,-լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա:
Դիտարկմանը, որ Ձորաղբյուրում տներն ավելի թանկ են, քան Երեւանում, Հրաչյա Հակոբյանը արձագանքեց. «Թանկ տե՞ղ է, այն, որ ջուր չունեմ, դա թանկ տե՞ղ է: Շատ թանկ տեղ է, 25 հազար դոլար, եկեք, առեք: Ես չեմ ծախում, այդ փողոցի վրա կա 25 հազար դոլարով»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ Հրաչ Հակոբյանի առանձնատունը Ձորաղբյուրում