Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը վախենում է որոշակի քայլեր ձեռնարկել, որովհետեւ դա կբերի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի զայրույթը. Գառնիկ Դանիելյան

Նոյեմբեր 01,2024 14:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանը չցանկացավ լրատվամիջոցի ներկայությամբ ընդունել «Սրբազան շարժման» աջակիցներին, որոնք այսօր ՄԻՊ-ին ցանկանում էին փոխանցել իրենց ուղերձը: ՄԻՊ-ին հանդիպելու նպատակով հավաքված քաղաքացիները ցանկանում էին իրենց դժգոհությունը հայտնել հոկտեմբերի 31-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում ՄԻՊ գրասենյակի ցուցաբերած, իրենց բնութագրմամբ՝ անգործության վերաբերյալ: Թեեւ ՄԻՊ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ «2024 թվականի հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել 9 անձ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ:

Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության և նախաձեռնված քրեական վարույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից»:

«Ականատես եղանք, որ ՄԻՊ գրասենյակը մատնված է անգործության: Վախենում է որոշակի քայլեր ձեռնարկել, որովհետեւ դա կբերի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի զայրույթը: Նրանք ի վիճակի չեն մարդու իրավունքները պաշտպանել: Մարդիկ օրեր շարունակ մնացել են անազատության մեջ, ՄԻՊ գրասենյակից մի հոգի գնացե՞լ, տեսե՞լ է՝ ոնց են մարդկանց ապօրինի ձերբակալել, խոշտանգել. այդ հարցերի պատասխանները չկան»,- պնդեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նկատեց, որ բոլոր կառույցները մատնված են անգործության, ժամանակ կա սուրճ խմելու, հավաքվելու, բայց ժամանակ չկա հանդիպելու այն մարդկանց, ում իրավունքները պետք է պաշտպանեն. «Հսկայական գրասենյակ է գործում, պետական միջոցներ են մսխվում, պետությունը գումար է տալիս, որ մարդու իրավունքները պաշտպանեն, ոչ թե ոտնահարեն: Այս հսկայական գրասենյակում ժամանակ չունեն մի հոգու ուղարկեն անազատության մեջ գտնվող մարդկանց տեսնելու»:

Գառնիկ Դանիելյանը նաեւ նկատեց, որ քաղաքացիների հանդեպ բռնաճնշումները նոր չեն. «Ամիսներ շարունակ «Սրբազան շարժման» աջակիցներին հետապնդում են, ապօրինի ձերբակալում: Ցույցերից առաջ կազմակերպչական աշխատանքներով զբաղված մարդկանց անհիմն տանում են բաժիններ, պահում են:

Մեքենաները տանում են հատուկ պահպանման տարածք ու ամիսներով պահում այնտեղ՝ պատճառաբանելով, իբր այդ մեքենաների հետ կապված նախկինում քրեական գործ կա»:

Պատգամավորի խոսքով՝ ձերբակալվածների մեջ եղել են դպրոցականներ, 44-օրյա պատերազմում զոհվածի ծնող:

Նրանց, ըստ Դանիելյանի, բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, մարմնական վնասվածքներ պատճառելով:

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցն էլ հայտնեց, որ ձերբակալությունների դեպքին անդրադարձել են, պարզաբանումներ են պահանջել իրավասու մարմնից՝ դատախազությունից, հարցը գտնվում է պաշտպանի ուշադրության ներքո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930