Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում

Նոյեմբեր 01,2024 14:41

Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհին 2019-ից գործում է «Տորմակ» հյուրատունը, որը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Գյուլագարակ գյուղի  Տորմակ վանքի պատվին իր անվանումը ստացած հյուրատունը տարեցտարի աճող հյուրերի շնորհիվ ընդարձակվելու կարիք ուներ։

«Տորմակ» հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով հնարավոր դարձավ ընդլայնել հյուրատունը՝ կառուցելով երկհարկանի սենյակ։

«Երրորդ սենյակի գաղափարն առաջացավ, երբ մեզ մոտ ցանկանում էին հյուրեր գալ, բայց մեր սենյակները չէին բավարարում և մեծ թվով հաճախորդներ էինք կորցնում։ Որոշեցինք, որ անհրաժեշտ է երրորդ առանձնացված սենյակն ունենալ։ Գաղափարը վաղուց կար, բայց չգիտեմ՝ կկարողանայի՞նք այն կյանքի կոչել, եթե չլիներ Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի այս ծրագիրը։ Մեր հյուրերին առաջարկում ենք օգտվել անվճար տուրից. մեքենայով այց սարերում գտնվող ֆերմա, որտեղ կարելի է զբոսնել,  վայելել հաճելի տեսարանն ու ծանոթանալ այնտեղի առօրյային»,- նշել է «Տորմակ» հյուրատան հիմնադիր Վրույր Այվազյանը։

Հյուրատան ամենաակտիվ շրջանը սոճիների փոշոտման շրջանն է. անտառներում արտադրվում են հատուկ նյութեր, որոնք չափազանց օգտակար են շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։ «Տորմակ» հյուրատունը ընտանեկան անմիջականություն ու ձգողականություն ունի, այստեղ եկող հյուրերը յուրաքանչյուր տարի վերադառնում են:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930