Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ.-ին հիմնադրվել է ԱԺ-ի թանգարան, որտեղ ոչ մի փաստ չկա մեր պետականության դեմ 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված ողբերգության մասին. Անահիտ Բախշյան

Նոյեմբեր 01,2024 13:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի այգում հարցազրույցի ժամանակ շատ կարևոր փաստի մասին եմ մոռացել արտահայտվել: Ուղղակի ինձ չեմ ներում:

2018թ.-ին ԱԺ-ում հիմնադրվել է ԱԺ-ի թանգարան, որտեղ ոչ մի փաստ չկա մեր պետականության դեմ 1999թ. հոկտեմբերի 27-ին այնտեղ կատարված ողբերգության մասին:

Պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդ ջան, 2018թ.-ին ԱԺ-ում հիմնում են թանգարան՝ առանց այդ ողբերգության մասին որևէ ակնարկի: Չկան ԱԺ-ում սպանված ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ և ՍՊԱՆՎԱԾ ՄՅՈՒՍ 6 ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ: Ի՞նչ որակում, գնահատական կարելի է տալ այս փաստին:

Ի դեպ, անցյալ տարվա դեկտեմբերին ես Գորիսի Յուրի Բախշյանի անվան թ. 3 դպրոցի աշակերտների հետ եմ այցելել այդ թանգարան ու ամոթից գետինն եմ մտել, որովհետև այդ երեխաներն անպայման ուզում էին ինչ-որ թանգարանային նմուշ տեսնել իրենց դպրոցի անունը կրող, ԱԺ փոխնախագահ ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԻ ՄԱՍԻՆ:

Այսօր եմ կոչ անում լրատվականներին այցելել ԱԺ թանգարան ու անհրաժեշտ պահերի՝ հարցը բարձրացնել:

ՀՈՒՍԱՄ ԱՅՍ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼԸ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ ՄՈՏԱԼՈՒՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔԵԼՈՒՆ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930