Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ձգձգումը կխանգարի՞ ԵՄ վիզաների ազատականացմանը․ Սոնա Ղազարյան

Նոյեմբեր 01,2024 13:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես չգիտեմ՝ դա նախապայման է, թե՞ ոչ․ իհարկե՝ կքննարկենք՝ հասկանալու»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, որը ինչպես պարզվեց նախարարի զեկույցից, Հայաստանում 2025 թվականին էլ չի նախատեսվում, կարող է խնդիր լինել ԵՄ-ի հետ Հայաստանի վիզաների ազատականացման համար։

Ամեն դեպքում, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կայանալու է նոյեմբերի 5-ին, իշխանական պատգամավորը հույս ունի բոլոր նախապայմաններին այդ ժամանակ տեղեկանալ, բայց Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի փորձից գիտի, որ դա նախապայման է։ Սոնա Ղազարյանը բացատրում է այսպես՝ որպեսզի վիզային ռեժիմի ազատականացումից հետո, երբ Հայաստանից տուրիստական ներհոսք կսկսվի ԵՄ անդամ երկրներ, որեւէ մեկը հիմք չունենա իբրեւ միգրանտ մնալ այդ երկրում՝ առողջության հետ պայմանավորված հարցերով։

«Ձեւի վերաբերյալ բովանդակային տարաձայնություն չունենք։ ԱՆ մեր գործընկերների հետ շատ ինտենսիվ աշխատել ենք, թե ձեւի, թե քանակի վերաբերյալ բոլոր հարցերի շուրջ եկել ենք ընդհանուր հայտարարի»,- ասաց նախարարը։ Նա մինչ այդ, այլ պատգամավորների հարցերին ի պատասխան, ասել էր, որ համակարգի ներդրումը դանդաղում է՝ ֆինանսական պատճառներով․ իրենք չեն ուզում ներդնել համակարգը՝ զուտ այն ունենալու համար, այլ ցանկանում են ներդնել մի համակարգ, որն անխափան եւ որակյալ կաշխատի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

2025 թվականի բյուջեով Առողջապահության նախարարությանը հատկացվելու է մոտ 163 մլրդ դրամ, որը, ըստ Վահե Հովհաննիսյանի, 5.3 մլրդ դրամով ավելի պակաս է քան, 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարը։ Նախարարի ներկայացմամբ՝ ընթացիկ ծախսերով կա 3.5 % նվազում, իսկ կապիտալ ծախսերով՝ 1.8 %-ի, 216 մլն դրամի ավելացում։

«2024 թվականի բյուջեով նախատեսված էր գումար Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար, որ պետք է ծախսվել համակարգի ներդրման դեպքում, եթե այս գումարը հաշվի չառնենք, ապա 2025 թվականի բյուջեն 2024 թվականի համեմատ ավելացել է 12.7 մլրդ դրամով»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ բացատրելով, որ 2024 թվականին ապահովագրության համար հատկացվել էր 18 մլրդ դրամ, որը չէր ծախսվել, հետեւաբար հանում է 2024 թվականի բյուջեից։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930