«Ազատություն». Իսրայելը նոյեմբերի 1-ի առավոտյան առնվազն 10 հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալությանը։
Նշվում է, որ Իսրայելը տարհանման հորդոր էր հղել «Հեզբոլա»-ի ազդեցության գոտում գտնվող մի քանի շենքերի։
«Հեզբոլա»-ն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կառույց է ճանաչված, ԵՄ-ն միայն նրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում, բայց ոչ քաղաքականը, որը անդամներ ունի Լիբանանի խորհրդարանում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: