Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար։
Գարեգին Նժդեհ կայարանից աշխատանքի գնալ չկարողացող մեր քաղաքացին է ուղարկել»։
Երևանի մետրոպոլիտենի մամլո խոսնակ Աննա Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոցցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղեւորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված որոշակի անհարմարություններից։
Կարդացեք նաև
Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին մետրոյի ծանրաբեռնվածությունը երբեմն կարող է առաջացնել անհարմարություններ, քանի որ ուղևորափոխադրումը բավականին ավելացել է, բայց պետք է նշեմ,որ նման ծանրաբեռնվածությունը՝ հատկապես մեծ քաղաքների մետրոյի համակարգերի համար, բնորոշ երևույթ է:
Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում՝ օրինակ Ճապոնիայում, որտեղ մետրոյի կայարաններում հերթապահում են այսպես կոչված «տափանորդները». նրանք ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են:
Իհարկե, հասկանում եմ, կասեք մի համեմատեք Ճապոնիայի հետ, բայց չմոռանանք, որ նման խնդիր ունի անգամ զարգացած համակարգ ունեցող երկիրը։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունն ու շնորհակալ ենք Ձեր համբերության, ըմբռնման և մեզ հետ միասին այս իրավիճակը բարելավելու պատրաստակամության համար»: