Լրահոս
Օրվա լրահոսը

9 ամսում շուրջ 150 միլիարդի թերակատարում կա։ Իրենք ունեն գերագնահատված բյուջե, թե տարին ինչքանով են ամփոփելու. Վարդան Արամյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 01,2024 11:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի բյուջեն ռիսկային է, դա պարզ էր դեռեւս բյուջետային քննարկումների առաջին օրը, երբ վարչապետը ՀՀ քաղաքացիների համար երկար խոհափիլիսոփայական ելույթ ունեցավ, որ նրանք պետք է գիտակցեն, թե ինչ կարեւոր է հարկ վճարելը, ու պետք է հասկանան, որ պետական բյուջեն իրենց ընտանեկան բյուջեն է։

«Լույս» հիմնադրամի համակարգող խորհրդի անդամ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հիշեցնում է՝ դեռ մեկ տարի առաջ զգուշացրել է 2024-ին ծրագրված եկամուտների վերաբերյալ, որ չեն կարողանալու այդքան հավաքել, եւ կյանքն էլ դա ցույց է տալիս։ «9 ամսում շուրջ 150 միլիարդի թերակատարում կա։ Տարվա վերջում, ես կարծում եմ, մինիմում 160 մլրդ-ի թերակատարում կլինի, կարծում եմ՝ նույնիսկ ավելի շատ։ Իրենք ունեն գերագնահատված բյուջե, թե տարին ինչքանով են ամփոփելու։ Մոտ 2 տրիլիոն 456 մլրդ են իրենք գնահատել, իսկ հաստատել էին մոտ 2 տրիլիոն 614 միլիարդ։ Ամեն դեպքում, ե՛ւ ծրագրվածի համեմատ, ե՛ւ սպասվողի համեմատ իրենք աճ նախատեսում են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ համարում են, որ ե՛ւ տնտեսությունն է աճել, ե՛ւ հարկերի հավաքագրման արդյունավետությունը, եւ այս երկուսի արդյունքում իրենք ակնկալում են ավելի բարձր հարկեր՝ 2 տրիլիոն 760 մլրդ»։
Ստացվում է, որ կառավարության հույսը 5,6 տոկոս տնտեսական աճն է եւ հարկերի արդյունավետ հավաքագրո՞ւմը։ Բայց անցյալ տարի էլ հարկային օրենքները փոփոխվեցին, խստացումներ եղան, իսկ արդյունքում հարկեր չհավաքվեցին։ «Որ տնտեսությունն աճում է, բնականաբար, հարկերդ էլ պետք է աճեն։ Դրա համար երկու բան պետք է նայել՝ արդյոք տնտեսությունը 5,6 տոկոսո՞վ կաճի, թե՞ ոչ, եւ արդյոք հարկերի հավաքագրման բարելավումը 0,7 տոկոսային կետով կլինի, թե ոչ։ Եթե ասում ենք՝ չէ, ուրեմն չեն կարող հավաքել։ Ես կարծում եմ՝ երկուսի առումով էլ ռիսկեր կան»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930