Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կարեւոր է Արցախի իշխանությունների գոյությունն այս իրավիճակում. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 01,2024 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակը» զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

Արցախի պատգամավորներն ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ հարցեր եք բարձրացնում, ի՞նչ խնդիրներ եք լուծում:

– Մենք ոչ մի կերպ չենք դիտարկում հարցն այսպես` փակ է Արցախի հարցը, երբեք ու երբեք սա մեզ համար չի կարող լինել ընդունելի տարբերակ, ունենք հստակ ազդակներ, որ անպայման բանակցային գործընթաց լինելու է, եւ Արցախ վերադարձ լինելու է, ցավալի է, որ այս իշխանությունների օրոք նման բան չի լինելու, սակայն դա դեռ չի նշանակում, որ երբեք նման բան չի լինելու: Շատ կարեւոր է Արցախի իշխանությունների գոյությունն այս իրավիճակում: Այսօր նույն միջազգային հանրությունն ընկալում ունի Արցախի իշխանությունների, պատգամավորների մասով: Այն հանձնախումբը, որը ղեկավարում է պարոն Օսկանյանը, լիազորված է հենց Արցախի ԱԺ-ի անունից, եւ Դուք տեսնում եք, որ Եվրախորհրդարանը նույնպես բանաձեւ է ընդունել այդ մասին: Դա հենց մեր հանձնախմբի աշխատանքի արդյունքն է: Միջազգային հանրության մեջ Արցախի հարցը պետք է տաք պահել, եթե չկա Արցախի ԱԺ, չկա Արցախի իշխանություն, հետեւաբար՝ չի կարող լինել նաեւ Արցախի հարց: Բոլոր պրոցեսները, որոնք այս իրավիճակում նորմալ գնում են, այս իշխանությունների կողմից խոչընդոտների են հանդիպում:

Ի՞նչ խոչընդոտներ:

– Եթե միջազգային հարթակներում, երբ լինում է Արցախի մասին խոսելու պատրաստակամություն, այս իշխանությունները ոչինչ չեն անում, ոչինչ չեն խոսում: ՀՀ իշխանությունները մերժում են Արցախի ընկալումը, Արցախի հարցը, արցախցիների վերադարձը… Այն, ինչ կարող է անել իշխանությունը, չի կարող անել որեւէ լիազորված հանձնախումբ: Գոնե այս իրավիճակում կարողանում ենք Արցախի հարցը մենք տաք պահել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930