Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ վերջերս են իմացել, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի, նույնն էլ՝ կոնյակը:
ՉԻ. Ահագին առաջադիմել է, եթե սրա մասին նոր է իմանում:
Մենք էլ մի երկու բան հուշենք վարչապետին, մարդ ես, բանակցություններում պետք կգա:
Օրինակ՝ Ամերիկան ի սկզբանե ոչ թե մայրցամաք է եղել, այլ մարդու անուն: Նապոլեոնն էլ Ֆրանսիայի կայսր է, ոչ թե թխվածք, Օլիվիեն ի սկզբանե խոհարար է եղել, այլ ոչ թե սալաթ: Բա…
Կարդացեք նաև
Արցախն էլ սկզբանե Մեծ Հայաստանի… լավ, եկեք նրա թույլ տեղին չկպնենք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: