Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Էրեբունի» մասնաճյուղը

Նոյեմբեր 01,2024 10:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ Բանկի Էրեբունի 14/1 հասցեում գտնվող մասնաճյուղը վերաբրենդավորվել է։ «Էրեբունի» սրահը համալրվել է տեխնիկական նոր սարքավորումներով և թվային նորարարություններով։

Ֆասթ Բանկի «Էրեբունի» մասնաճյուղի կառավարիչ Ավետիք Կնյազյանը նշել է, որ մասնաճյուղը շարունակելու է աշխատել շուրջօրյա գրաֆիկով․ «Վերաբրենդավորումը նպատակ ունի հաճախորդների համար ապահովել սպասարկման նոր և ավելի հարմարավետ պայմաններ։ Ֆասթ Բանկը ձգտում է թվայնացնել բոլոր գործընթացները, և այսօր մեր մասնաճյուղը պատրաստ է նոր ինտերիերային լուծումներով ապահովել 24/7 սպասարկում», – ասել է նա:

Հավելենք, որ հոկտեմբերի 1-ից Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ Բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930