Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ժամանակ անց իրավապահներից տեղեկացել եմ, որ կատարվածը ահաբեկչություն է եղել եւ ուղղված է եղել իմ դեմ. Գագիկ Մելքոնյան. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 01,2024 10:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս տարվա փետրվարի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի տան մոտ պայթյուն հնչեց:

Եվ ահա, այս գործով հարցաքննվել է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի տված ցուցմունքը հայտնվել է «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում:

«Հարեւանիս՝ Արթուր Բաղդասարյանի տանը տեղի ունեցած պայթյունը քննարկել եմ վերջինիս հետ, սակայն իմ մտքով չի անցել, որ կատարվածը ահաբեկչություն է, եւ թիրախում ես եմ: Նույնիսկ հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այդ պայթյունը ինձ հետ առնչություն չունի, սակայն որոշ ժամանակ անց իրավապահներից տեղեկացել եմ, որ կատարվածը ահաբեկչություն է եղել եւ ուղղված է եղել իմ դեմ»:

ՀԱՐՑ . Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ ու ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող որեւէ պատճառ նշել:

ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը պատրաստված է եղել Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեր մեջ առաջացրե՞լ է տագնապի, անհանգստության զգացողություններ, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, ես վախ զգացել եմ ընտանիքիս անդամների կյանքի եւ առողջության համար, քանի որ նշված տանը բնակվում է իմ ընտանիքը, թոռներս, եւ նրանց կյանքին ու առողջությանը վերը նշված գործողության հետեւանքով կարող էր վնաս պատճառվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930