Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Հայաստանում հնարավոր չէ «վրացական սցենար»

Նոյեմբեր 01,2024 10:00

Հաճախ մեր՝ հայկական համացանցում կարդում եմ, թե ինչ լա՜վն է վրացական ընդդիմությունը, որը մանդատները չի վերցրել եւ փողոց է դուրս եկել, եւ որքա՜ն վատն է մեր ընդդիմությունը, որը 2021 թվականին դա չարեց եւ հիմա էլ չի անում:

Իրականում այստեղ «լավի» կամ «վատի» խնդիր չկա՝ այդ կատեգորիաներով դատելը կամ համեմատություններ անելն արդյունավետ չէ: Հայաստանի եւ Վրաստանի նման երկրների դեպքում հնարավոր չէ ամբողջությամբ արհամարհել արտաքին քաղաքական գործոնը: Ըստ այդմ, Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները, չի վերցնում մանդատները եւ փողոցային ակցիաներ է անում, որովհետեւ այդ ընդդիմության հովանավորները (որոնց ներկայացուցիչն է, ի դեպ, այդ երկրի նախագահը) ուղղորդում են, խրախուսում են եւ գուցե նաեւ՝ ֆինանսավորում են հենց այդ գործելակերպը: Իսկ մեր ընդդիմությունը վերցրել է մանդատները, մասշտաբային բողոքներ չի կազմակերպում եւ արտահերթ ընտրություններ չի պահանջում, որովհետեւ մեր ընդդիմության «շեֆերը» դա չեն ուղղորդում, չեն խրախուսում եւ չեն ֆինանսավորում:

Իհարկե, երկու դեպքում էլ կան ներքին գործոններ, բայց ամբողջությամբ մերժել արտաքին գործոնը հնարավոր չէ: Եվ այս իրավիճակի պատճառը միանգամայն պարզ է. Արեւմուտքի համար Կոբախիձեի կառավարությունը խիստ անընդունելի է, եւ այնտեղ ամեն ինչ կանեն, որ այդ կառավարությունը տապալվի: Ուստի Վրաստանում անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների օգտագործման եւ կեղծիքների մասին հայտարարություն է արվում անգամ Բայդենի վարչակազմի մակարդակով: Երեւանի ավագանու 2023 թվականի ընտրությունները դրանցից քիչ էին տարբերվում, բայց ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանի ընդդիմությունը, դրա մասին հայտարարություններ չարեց:

Ավելի նուրբ հարց է, իհարկե, այն, թե արդյո՞ք Կոբախիձեի կառավարությունը «ռուսամետ է», որքան ռուսամետ էր, ասենք, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Ինձ թվում է, ոչ: Վրաստանի կառավարությունն, իմ կարծիքով, ավելի շուտ պրագմատիկ է, ինչպես նաեւ՝ չափավոր պահպանողական, ինչը համապատասխանում է մեր հարեւան ժողովրդի ընդհանուր տրամադրություններին:

Փաշինյանի կառավարությունը միանգամայն ընդունելի է Ռուսաստանի համար: Կրեմլից ոչ մի ազդակ չի գալիս՝ այդ կառավարությունը տապալելու, ինչ էլ խոսեն մեր իշխանության «արեւմտամետ» խոսնակները: Պարտված, թուլակամ, մշտապես տատանվող, միջազգային քաղաքականությունը չհասկացող իշխանությունը ձեռնտու է ոչ միայն ռուսներին, այլեւ բոլոր արտաքին խաղացողներին: Այնպես որ «վրացական սցենարն» այս պահին Հայաստանում իրատեսական չէ:

…Եթե Լուկաշենկոն հայտարարեր, որ պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ լուկաշենկոյական խոսնակները ամեն օր տարբեր եթերներում «քաղցր խոսքեր» ասեին Ռուսաստանի հասցեին, ապա բացառված չէ, որ արեւմտյան համապատասխան կառույցները գովեին բելառուսական «ժողովրդավարությունը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հայ says:

    Դուք քննադատում եք արևմուտքին կրկնակի ստանդարտների մեջ,իբր մեկ դեպքում արձագանքում է խախտումը,մյուս դեպքում’ ոչ։
    Բայց արևմուտքի համար կարևոր չէ մանր շունր խախտումները ոչ այս դեպքում,ոչ էլ այն։
    Կա մի պարզ ճշմարտություն, եթե ընտրություններում հաղթում է բռնապետական հավակնություններ ունեցող ուժ,անկախ ամեն բանից ընտրությունները անցել են ոչ ազատ և արդար,քանի որ դժվար է պատկերացնել հասարակություն,որը ազատ ու անկաշկանդ լինելով, կգնա և կընտրի բռնապետությունը, ունենալով այլընտրանք ազատությունը։ Եթե հասարակությունը ընտրում է բռնապետությունը դա ինքնըստինքյան խոսում է այն մասին,որ երկրում չկա ազատ միտք,ազատ խոսք,օրենքի գերակայություն և այլն։
    Ոչ մի արևմտյան լիդերի չի հետաքրքրում քանի լցոնում է կատարել, կամ չի կատարել մեր հարևան Ալիևը,մեր սիրելի դաշնակից Պուտինը,կամ Կորեայի լիդեր Կիմ Չեն Ընը։
    Մեր ընդդիմությունը,հանձինս Սրբազանի ,ռուսամետ ուժ է,ոչ թե ռուսամետ,այլ պուտինամետ ուժ է,այսինքն նրա հաղթանակը նշանակելու է իշխանության բռնազավթում, և այդ պատճառով նրանք երբեք արևմուտքից չեն ստանա ոչ մի աջակցություն։

    • Դավիթ says:

      Արդեն որերորդ անգամն է Դուք՝ հարգելի «Հայ», կրկնում եք իշխանական քարոզչության թեզերը։ Երևում է նիկոլիզմից դեռ չեք ազատվել։

      • Հայ says:

        Երևում է Դուք շատ երիտասարդ եք, և չեք կարող պատկերացնել,որ իմ պես մարդիկ ‘իզմ “երով չեն տառապում:
        Դուք կարող եք իմ մեկնաբանությունները չկարդալ, եթե դրանք ձեզ դուր չեն գալիս։
        Ես իմ կարծիքը ձեր “խորը” մտքերի հանդեպ չեմ մեկնաբանում որովհետև դա ինձ հետաքրքիր չէ։

        • Դավիթ says:

          Ձեր պես մարդիկ ո՞վքեր են։ Սեփական անունը թաքցնողնե՞րը, որոնք ամենուր իշխանական քարոզչությունն են առաջ տանում։
          Հարգելի «Հայ», մեկնաբանություն գրելիս պետք է պատրաստ լինենք, որ որոշ մարդիկ կարող են Ձեր գրածը մեկնաբանել, վիճել Ձեզ հետ և այլն։

          • Հայ says:

            Դուք վիճելու կուլտուրա բացարձակ չունեք։
            Իմ գրածը դուք չեք էլ վիճարկում։
            Հենց նենց հակաճառում եք։
            Դուք ինչ -որ ոչ կարևոր բաների շուրջ ուզում եք խոսել ,փորփրել,վիճել,հենց էնպես պիտակավորել։
            Մեկնաբանողների 90 տոկոսը կեղծանվամբ է հանդես գալիս,որովհետև կարիք չի զգում կարևորել սեփական անունը տվյալ պլատֆորմում։
            Դուք եթե պարզապես վիճաբանության կարիք ունեք,ապա ես դրա ժամանակը և կարիքը չունեմ։

  2. Դավիթ says:

    «Հայաստանի եւ Վրաստանի նման երկրների դեպքում հնարավոր չէ ամբողջությամբ արհամարհել արտաքին քաղաքական գործոնը», բայց 2018-ին Դուք, կարծես, այլ կարծիք ումեիք։ Հիշում եմ, թե ինչպես էինք Ձեր հոդվածներից մեկում փորձում մեր հասարակությանը և ռուսներին համոզել, որ 2018-ի հեղափոխության մեջ արտաքին քաղաքական գործոն չկա և նման այլ բաներ։ Կրեմլից թե 2018-ին, թե 18-ից հետո մինչև 2021-ը ազդակներ գալիս էին, բայց դրանք շատերի կողմից չէին նկատվում, որոշներն էլ ասում էին, որ դա Հայաստանի ներքին գործն է, թող ոչ ոք չխառնվի այդ գործերի մեջ (ռուսներին ասում էին «это не ваше дело, как нибудь сами разберёмся»).

  3. Հ.Շ. says:

    Կամ էլ, ինչպէս որ Կոբախիձեի կառավարութիւնը անընդունելի է Արեւմուտքին համար, նոյնքան էլ անընդունելի է Փաշինյանի կառավարութիւնը՝ Ռուսաստանի համար:

    Սակայն Ռուսաստանը շա՜տ հեռու է ունենալէ այն ուժն ու կարողութիւնները որ ունի Արեւմուտքը:

    Ամէն դէպքում, հարկաւոր եղաւ որ քսան-մէկ տարիներ անցնին, ամբողջական սերնդափոխութիւն տեղի ունենայ ընդդիմութեան մէջ, որպէսզի Վրաստանի մէջ տեղի ունեցաւ այս իշխանափոխութիւնը:

    Եւ սրա էլ հիմնական պատճառը այն է, որ Արեւմուտքը բաւարար չափով տէր չկանգնեցաւ Վրաստանին: Զայն հեռացուց Ռուսաստանէն, սակայն չընդգրկեց իր մէջ:

    Դժբախտաբար նոյն պատճառով ալ, այսքան քաջաբար կռուելէ եւ բիւրաւոր զոհեր տալէ ետք, Ուկրաինան ալ պիտի հարկադրուի զիջումներ կատարել, որպէսզի վերջ գտնէ այդ պատերազմը:

    Արեւմուտքը ուզում է – եւ լայնօրէն յաջողեցաւ – տկարացնել Ռուսաստանը, սակայն ոչ զայն լրիւ խորտակել: Այլազան հաշիւներով:

    Մ. Հայդուկ Շամլեան

  4. 2021-ի մանդատներ վերցնել/չվերցնել…
    Համաձայն Սալոմե Զուրաբիշվիլիի ժամանակակից ընտրությունները (համենայն դեպս մեր տարածաշրջանում) գնում են 1/17 ճշտությամբ: Այսինքն, 2021-ին նիկոլականները օգտագործելով պետական ռեսուրսները, ‘հայկական ռուլետկա’ ալգորիտմով 40000 ստացած ձայնը ‘հրապարակել են’ որպես 680000-ի: Ընդդիմադիրները չգիտե՞ին: Ի դեպ, հայկական լինելու վերաբերյալ. մի գուցե այդ սխեման ռուսական է, կամ հրեական, կամ վրացական, թուրքական, ամերիկյան և այլն…

    Լավի ու վատի մասին…
    Խելացի, հաջողած հասարակությունները աշխատանքը բաժանում են ‘լավ’ և ‘վատ’ առաջնորդների միջև: Տեսնում ես, որ ուժեղ ազգի ներկայացուցիչները և քննադատողների և գովաբանողների մեջ են: Մտածում ես, էս ինչ առաջադեմ ազգ է: Բայց տեղը որ գալիս է գործելուն (այլ ոչ թե ելույթներին) դառնում են բռունցք ու ոչ մի թիզ նշաձողը չեն իջեցնում:

    Հովանավորողների (sponsor) մասին
    Հովանավորողը շահ պիտի ունենա: Բոլոր կողմերին ընդունելի է թույլիկ Հայաստանը` սա այն ապրանքն է որը մենք ունենք վաճառելու: Սա նիկոլը և խոսքով և գործով հաստատում է (նշաձողերի իջեցում…): Ընդիմությունը նույնպես չունի Հայաստանը ուժեղացնելու think-tank, սակայն նա կարող է կասեցնել փլուզումը: նիկոլը ոչ էլ ներդրում է ակնկալում` անում է ամեն ինչ իրենից կամենում են: Նա լակեյի սուր ինտուիցիայով գուշակում է տիրոջ ցանկությունը և մի քանի րոպե առաջ անում à la turkish delight հայտարարություն: Հնարավոր տերերը փոխվում են` սա էլ նիկոլի շանսն է խլվլալու, իրեն միքիչ կարևոր զգալու համար: Կարծես թե, սա է Հայաստանի արտաքին քաղաքականության բովանդակությունը:

    Ժողովրդավարության մասին
    Նույնիսկ ԱՄՆ-ում` դեմոկրատիայի բաստիոնում, այն չի խաղում որոշիչ դեր:
    Զգեստները փոխվել են, բայց Հայաստանին դեռ լուրը չի հասել:
    Կարծում եմ մեր ակումբը պետք է ուղարկի Վրաստանի նախագահ Ս.Զուրաբիշվիլիին շքնորհակալական ուղերձ ‘հայկական ռուլետկա’ -յի վերաբերյալ հայտարարության համար: Այս հայտարարությունը բերում է կասկածների ստվերից (conspiracy theories) իրականության լույսի տակ այն, որ ա) 2018-ի սիրո-խաղաղության-թավշյա հեղափոխությունը շոու էր (staged show); b) 2021-ի ընտրությունները հայ ազգից գողացած են` 680000/17 = 40000 մարդ գողացան հայ ժողովրդի ապագան որ վերարտադրեն նիկոլին: Չկա այլ ազգ այսքան ցածր կզող` չխառնենք մեզ արժանապատվություն ունեցող ցեղերին, մենք նշաձողեր իջեցնող ու ասֆալտին փռվողնելի ենք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930