Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը Լեհաստանում հանդես գալով ծանրամարտի Եվրոպայի առաջնության 23 տարեկանների պայքարում՝ երկամարտում արձանագրեց 350 կգ (157+193) եւ կանգնեց պատվո հարթակի հաղթողի աստիճանին:
Նրա թիմակից Մնացական Աբրահամյանը երկամարտի 343 կգ (152+191) արդյունքով նույն քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ