Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի հաղթող , 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 218 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
Պողոսյանն առանձին վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Պոկում վարժության արդյունքներով հայ մարզուհին ցույց է տվել 100 կգ արդյունք, իսկ հրում վարժությունն ավարտել է 118 կգ արդյունքով:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը երկամարտի 202 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն