Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Տաթևիկ Գրիգորյանը։ Տեղեկանում ենք նախագահի կայքից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տաթևիկ Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում։
Նշենք, որ Տաթեւիկ Գրիգորյանը քննել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործը: