Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մառլեն Լունդ Կոպպարկլինտին:
Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահն արդյունավետ է գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների փոխգործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում Արման Եղոյանը կարեւորել է Շվեդիայի դերակատարությունը
Կարդացեք նաև
Զրուցակիցները խոսել են տարբեր ոլորտներում գործակցության զարգացման, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՀՀ Ազգային ժողով