Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում գործող բարեգործական կազմակերպությունը հավաքագրել է 17-ամյա մի կնոջ ու նրան 1-ամյա դստեր հետ ուղարկել Հայաստան՝ մուրացկանության. ահազանգ

Հոկտեմբեր 31,2024 17:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները  մուրացկանությամբ զբաղվելու կասկածանքով Արշակունյաց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացրել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի 17 ամյա Մայա Ս.-ին:

Պարզվել է, որ նա 2024 թվականի փետրվար ամսից իր 1-ամյա դստեր եւ մոր՝ 42-ամյա Անա Ս-ի հետ  Մոլդովայի Հանրապետությունում գործող «сделай добро» կազմակերպության (համացանցում որեւէ տեղեկություն չկարողացանք գտնել այս «բարեգործների» մասին.- խմբ.) կողմից հիվանդ երեխաների օգնելու նպատակով հավաքագրվել եւ ուղարկվել են Հայաստան:

Այստեղ էլ նրանք զբաղվել են դրամահավաքությամբ՝ ստանալով փոխանցված գումարի 30 տոկոսի չափով աշխատավարձ:

Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն ստացել է համապատասխան փաստաթղթերը, բայց դեռեւս չկա քրեական վարույթ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031