ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը։
«Սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ պարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,- ասել է նա։
Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ Ադրբեջանը չի գնալու որևէ թղթի ստորագրմանը, այս ձգձգվող գործընթացը, որի շրջանակներում հայկական կողմը շարունակում է գնալ միակողմանի զիջումների, ավելի քան ձեռնտու է Բաքվին։
Կարդացեք նաև