Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկվել են Երևանում առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբեր 31,2024 17:02

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին՝ քննարկելու Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ռատներին այցի համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության համար հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է: Նախարարի խոսքով՝ Հայաստանը միջազգային մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձ ունի, և 2025 թվականին ևս մեր երկրում նախատեսվում են միջազգային 4 խոշոր մրցաշարեր:

«Մենք շատ ուրախ ենք այս առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորության համար և պատրաստակամ ենք այն բարձր մակարդակով կազմակերպելու գործում: Մեզ համար սա նաև համագործակցության, այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու հնարավորություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների խրախուսման, առողջ ապրելակերպի խթանման ուղղություններով, և միջազգային համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքը ևս կնպաստի այս ուղղությամբ աշխատանքի բարելավմանը:

Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Երևանում մրցաշարի անցկացման հանգամանքը կարևորել ոչ միայն պատշաճ կազմակերպման և լավագույնս ներկայանալու, այլև մարզաձևի նկատմամբ հետաքրքրության բարձրացման առումով:

Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ Ալեքսանդր Ռատներն այցելել է նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու մրցաշարի անցկացման պայմաններին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մրցաշարի կազմակերպմանն առնչվող աշխատանքային մի շարք հարցեր:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031