Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 31,2024 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին

1.Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց նաև այն պատճառով, որպեսզի 2018թ.ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի փողոցում հավաքվածները չկազմակերպեն արյունալի զանգվածային անկարգություններ, չլինեն տուժողներ և ամբողջ աշխարհի առջև աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խայտառակ չլինի: Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն՝ այսօր բացահայտ հրաժարվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:

2.Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որպեսի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը չթուլացնի Արցախյան բանակցային խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմերի դիրքերը, իսկ Նիկոլի կառավարությունը հրաժարական տալու փոխարեն, բացահայտ հրաժարվեց Արցախից:

3.Սերժ Սարգսյանը, լրացուցիչ զոհեր չտալու համար, 2016թ.ապրիլյան պատերազմում հրաման չտվեց վերաազատագրել մի բարձունք և համաձայնվեց հրադադարի խնդրանքին, իսկ Նիկոլի կառավարությունը՝ ընդհուպ Շուշին հանձնելու գնով 5000 զոհ տվեց, որպեսզի իրեն չասեն դավաճան:

4.Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականությունը վարում էր այնպես, որ հստակ ձևակերպված ու պաշտպանված լինեն հայկական պետությունների շահերը, իսկ Նիկոլի կառավարությունը արտաքին քաղաքականությունը վարում է բացառապես իր իշխանությունը պահելու սկզբունքից՝ ակնհայտորեն զոհաբերելով հայկական պետությունների շահերը:

5.Սերժ Սարգսյանի կառավարությունը ներքին քաղաքականությունը վարում էր հասարակության համախմբման, բոլոր շերտերի և խավերի խնդիրները կոնսոլիդացնելու, փոխադարձ հարգանքի միջավայր ձևավորելու վրա՝ լսելով ու հաշվի առնելով նաև ընդդիմադիր տեսակետները: Նիկոլի կառավարությունը ներքին քաղաքականությունը վարում է հանրային թշնամանքի, անհանդուրժողականության, բաժանարար գծերի, շինծու քրեական գործերով մարդկանց պախարակելու, կեղծ օրակարգերով հասարակությանը խաբելու և մանիպուլյացնելու եղանակով:

6.Սերժ Սարգսյանի կառավարությունը հայ ժողովրդի անվտանգության կամ պաշտպանունակության խնդիրը լուծում էր Հայաստանի հետ ՌԴ ռազմավարական համատեղ շահերի առաջ մղման, ինչպես նաև տարբեր երկրների հետ գործընկերային հարաբերությունների կառուցման եղանակով: Նիկոլի կառավարությունն այդ խնդիրը չի լուծում ընդհանրապես՝ ի ցույց դնելով անպաշտպանության հանգամանքը, իսկ սպառազինության ձեռքբերումը վերածել են մանրածախ առևտրի:

7.Սերժ Սարգսյանի կառավարությունն ուներ ազգային անվտանգության հստակ ռազմավարություն և դրանից բխող բազմաթիվ առաջնորդող հայեցակարգային փաստաթղթեր: Նիկոլի կառավարությունն արդեն 4-րդ տարին է փաստացի չունի ազգային անվտանգության ռազմավարություն: Ինչ էլ ունեն 2020թ.-ից այլևս իրականության հետ որևէ աղերս չունի:

8.Սերժ Սարգսյանի կառավարության քաղաքականության շնորհիվ (ԵԱՏՄ, ԵՄ, Իրան և այլ երկրներ) այսօր ՀՀ տնտեսությունը կարողանում է պետության և հասարակության համար ապահովել ապրանքաշրջանառություն, արտաքին առևտուր, համախառն ներքին եկամուտ, և սոցիալական պարտավորություններ: Նիկոլի կառավարությունը յոթ տարիների ընթացքում ոչինչ չի ավելացրել, ընդհակառակը՝ Արցախի կորստի և ՀՀ որոշ տարածքներում Ադրբեջանցիների վերահսկողության արդյունքում կորցրել են միլիարդավոր դոլարների տնտեսական ռեսուրսներ: Իսկ «Խաղաղության խաչմերուկի» տնտեսական ակնկալիքների մասին հեքիաթները դեռ շատ հեռու են որևէ կերպ իրականություն դառնալուց:

9.Սերժ Սարգսյանի կառավարությունն արտաքին վարկերը ներգրավվում էր հիմնականում երկրի տնտեսության մեջ կապիտալ ներդրումների նպատակով, իսկ Նիկոլի կառավարությունն արտաքին պարտքը կրկնակի ավելացրել է հիմնականում սպառողական ծախսերն ավելացնելու և ժողովրդի վարկային բեռը անհամեմատ մեծացնելու տրամաբանությամբ:

10.Սերժ Սարգսյանի կառավարությունն արդեն իսկ ապացուցել է իր վարած արդարացի ու հայաստանակենտրոն քաղաքականությունը, իսկ Նիկոլի կառավարության հասցրած աղետի ու վնասների մասին պատմությունը դեռ շատ է հիշելու:

Թեմաներն իհարկե շատ ավելի են, քան կարելի է նկարագրել: Ինչպես ասում են՝ ամեն ինչ համեմատության մեջ է:

Թող լինի գործող կառավարիչների թեկուզ մեկ փաստացի առավելություն և դա կարելի է հաշվի առնել ապագայի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031