Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում Հարավային Կովկասում՝ մասնավորաբար հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում», – այսօր Մինսկում մեկնարկած եվրասիական տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են խորացնել ռազմական համագործակցությունը՝ համապատասխան դրույթներ արձանագրելով «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: