ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ ՀՀ մարզերին պետական բյուջեից հատկացվում է 2 միլիարդ 903 միլիոն դրամի չափով գումար, որ 17 համայնքների 28 սուբվենցիոն ծրագրեր իրականացվեն՝ 2022-2024-ին հաստատված ու իրականացված ծրագրեր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց․ «Այդ ծրագրերը, որ կան՝ 2022, 2023-ի, 2024-ի ծրագրեր, դա ի՞նչ է նշանակում․ այսինքն՝ ծրագիր կա, որ 2022-ին սկսվել է, նոր ավարտվո՞ւմ է։ Դա նորմա՞լ է, թե ուշացումների պատճառներ կան»։
Գնել Սանոսյանը պատասխանեց՝ երկու դեպքն էլ կա․ «Ունենք խոշոր ծրագրեր, որ փուլերով են լինում, ունենք դեպքեր, որ ինչ-ինչ պատճառով կարող են ուշացումներ տեղի ունենալ»։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնք իրականացվել են տարբեր համայնքներում և բնակավայրերում՝ Թալին համայնքի Արագածավան բնակավայրում, Արտաշատ համայնքի Դեղձուտ, Բուրաստան, Այգեպատ, Նորաշեն, Քաղցրաշեն բնակավայրերում, Արմավիրի մարզի Խոյ համայնքում և այլն։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ