Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց արդարացման դատավճիռը։
Արդարացվածն այս անգամ ես եմ։ Իմ վերաբերյալ քրեա–քաղաքական գործով, որը սկսվել էր դեռևս 2019 թվականից, այսօր վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ արդարացվելս մնաց անփոփոխ։
Այս գործը, որով ես դարձա այս իշխանությունների առաջին քաղբանտարկյալներից մեկը, ինձ համար ունեցավ մեծ նշանակություն։ Հենց այս գործի շրջանակներում ու պատճառով ձեռք բերեցի այնպիսի մարդկանց, որոնց բացակայությունն իմ կյանքում այլևս չեմ պատկերացնում։
Կարդացեք նաև