Լրահոս
Օրվա լրահոսը

Սա իշխանության վախերի մասին է խոսում։ Ընդդիմադիրներին նման անօրինական քայլերով չեն կարող կոտրել. Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 31,2024 16:12
Gegham Manukyan

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Վաղ առավոտից մի քանի ժամ Երեւանի ՁՊՎ-ում էի (ձերբակալվածների պահպանման վայր): Մինչ ծրագրել էի այցելել նախօրեին ձերբակալված Աղվան Արշակյանին ու Հայկ Նիկողոսյանին, կեսգիշերից հետո լուր ստացանք, որ Էրեբունու բաժին նույն շինծու կասկածով ու օպերատիվ տվյալներով բերման են ենթարկվել եւս երեք քաղաքացի։ Ողջ գիշեր գործընկերս՝ Մհեր Սահակյանը Նրանց հետ էր ոստիկանատանը։ Լուսաբացին տեղեկացրեց, որ նրանց եւս ձերբակալում են։ Արդեն առավոտյան ՁՊՎ բակում պարզվեց, որ լուսաբացին եւս չորս քաղաքացու, այդ թվում զոհվածի հոր,  ձերբակալել են Արաբկիրի բաժնից։ Արդյունքում այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ-ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին ու նրանց քաղաքականությանը։

Հրապարակում եմ ցանկը՝

1.Հայկ Նիկողոսյան

2.Աղվան Արշակյան

3.Վիգեն Ազատյան

4.Արա Մկրտչյան

5.Նիկոլայ Քոչարյան

6.Մոււշեղ Նավասարդյան

7.Հովհաննես Ավետիսյան

8.Միքայել Օհանյան

9.Արտեմ Խառատյան։

Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցենարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին։

Մի ողջ օր ձգձգում են մեքենայի խուզարկությունը, հետո այդ տեղեկության հերքման դեպքում կամ ազատ են արձակում, կամ քննիչները, օգտվելով 72 ժամ ձերբակալելու իրենց իրավունքից, անհարկի շարունակում են ընդդիմադիր գործիչներին զրկել ազատությունից։

Սա իշխանության վախերի մասին է խոսում։ Այդ վախերը դեռ շատ են ավելանալու: Իսկ ընդդիմադիրներին նման շինծու և անօրինական քայլերով չեն կարող կոտրել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031