Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

COP-29-ին Հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը, իսկ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն իրար հետ խնդիր չունեն․ Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 31,2024 15:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

COP-29-ին Հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը․ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիեւի նախաձեռնած, այսպես կոչված, միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք ռազմագերիներ եւ պատանդառված անձինք»,- հայտարարեց նա։

«Այո, ՀՀ հիմնական եւ գլխավոր նախապայմաններից մեկը պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարեւոր է, որ Բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որ կան, գոյություն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիայի, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ-ն մասնակցում է COP-29-ին, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում եղած էթնիկ զտումը»,-կարծում է Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը նաեւ հավելեց՝ իշխանությունները սուտ են ասում, որ ռազմագերիների վերադարձն իրենց օրակարգում է․ «Երբ երկրի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունենում եւ որեւէ կերպ դրան չի անդրադառնում, դա մեզ համար լուրջ փաստ է, որ այս մարդիկ չեն զբաղվում դրանով: Հիմա տակից ով՝ ի՞նչ է բանակցում եւ ինչի՞ համար, ի՞նչ առեւտրի առարկա կա այդ արանքում, դա արդեն մեզ համար կարեւոր չէ: Եթե դու գնում ես բանակցությունների, բայց չունես պահանջներ, չունես նախապայմաններ, ուրեմն իրենք եւս մեկ անգամ հաստատում են մեր պնդումը, որ այստեղ, ըստ էության, բանակցություններ գոյություն չունեն․ իրենք պայմանավորվում են Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ եւ կազմում ժամանակացույց»։

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ կապված որեւէ խնդիր չկա․ «Մենք ունենք մեկ թիրախ, մեկ օրակարգ՝ այս իշխանությանը հեռացնելը։ Ապագայում ինչ քայլեր կլինեն, այդ մասին, երբ նախաձեռնություններ լինեն՝ կհայտարարվի: Այն տպավորությունը, որ փորձում են որոշները ստեղծել, թե խորհրդարանական ընդդիմությունը հաշտ է այս իրավիճակի հետ, այլեւս հնարավոր չէ որեւէ բան անել եւ գնում են հերթական ընտրությունների, առնվազն մենք այդպես չենք մտածում, եւ չենք կարծում, որ այս իշխանությունը պետք է հասնի 2026 թվական»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031