Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսներում տեղադրված դրամարկղային սարքերը գնել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ամուսինը. կոռուպցիա չկա, ժողովուրդ ջան. ավագանու անդամ

Հոկտեմբեր 31,2024 15:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր քաղաքապետարանի դիմաց ասուլիսի ժամանակ անդրադարձավ քաղաքային իշխանությունների, իր բնորոշմամբ, խայտառակ որոշումներին:

Նա մարդու իրավունքների կոպիտ խախտում, պարտադրանք որակեց նոյեմբերին 1-ից քաղաքային տրանսպորտից օգտվելու համար պարտադիր 100 դրամանոց ունենալու կամ Telcell-ի հաճախորդ դառնալու մասին քաղաքային իշխանությունների որոշումը:

Ավագանու անդամը հիշեցրեց, որ դեռ քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակ քաղաքապետարանը Telcell-ի հետ պայմանագիր էր կնքել միասնական տոմսային համակարգի ներդրման համար: Ընկերությունը, համաձայն պայմանագրի, պարտավոր էր ավտոբուսների դռների վրա տեղադրել սենսոր համակարգեր, որ երբ քաղաքացիները մտնեին ավտոբուս՝ մարդկանց քանակը համակարգը սկսեր հաշվել, քաղաքապետարանն էլ միաժամանակ տեսախցիկներ տեղադրեց ավտոբուսներում, բայց դրանք չեն աշխատում:

«Հետեւաբար այն կեղծ թեզը, թե ստվերի դեմ եք պայքարում, դուք պայքարում եք ձեր գրպանի պարունակությունն ավելացնելու համար, ոչ թե ստվերի դեմ: Telcell ընկերությանը հարց եմ տալիս՝ ինչու էդ սենսոր համակարգը չեք տեղադրել, պատասխանում են՝ քաղաքապետարանն ասել է՝ մեր ավտոբուսները հագեցած են այդ սարքավորումներով: Բա, եթե հագեցած են, մրցույթ հայտարարելու համար ինչու եք գրել այդ կետը»,- նման հարցադրումներ առաջադրեց ավագանու անդամը: Նրա համոզմամբ՝ քաղաքապետարանն. ի դեմս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի թաթախված են այս սխեմայում. «Հարց եմ տալիս՝ Սուրեն Գրիգորյան, դու փայ ունե՞ս, թե՞ չունես, ընկեր, եթե փայ չունեք, ինչու եք թեւերդ փռել ու ուզում, որ կյանքի գնով այս ամենը կյանքի կոչվի»:

Ավագանու անդամը նաեւ հայտնեց, որ ավտոբուսներում տեղադրված դրամարկղային սարքերը գնել է նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի հետ ընկերություն անող Ռուբեն Սարգսյանը. «Օմնիկոմմ ընկերության սեփականատերը: Այս Ռուբոն համատեղության կարգով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ Զարուհի Մաթեւոսյանի ամուսինն է : Կոռուպցիա չկա, ժողովուրդ ջան: Մի մարդ, որը քաղաքապետարանի վրա առաջին փուլով բրդում է այս անհասկանալի կոպեկի սարքերը, եթե չեմ սխալվում 250.000 դրամով են բերել, բայց իմ գնահատմամբ` իրական արժեքը 50.000 դրամ էլ չկա: Բայց քանի որ Ռուբոն Հրաչ Սարգսյանի անուշ ախպերն է, ԵԱՏՄ-ի՝ սանմաքրման ավտոների GPS համակարգն է ծախել, Ավտոբուս ՓԲԸ-ին մի աշխարհ ծառայություններ է մատուցել: Այս մարդիկ մեկը մյուսին փոխկապակցված են, ու ոչ մեկը չի պատժվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031