Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստել են ՌԴ զենք և զինամթերք մատակարարելուն. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական 14 կազմակերպության նկատմամբ

Հոկտեմբեր 31,2024 15:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու պատճառաբանությամբ 400 անձ և կազմակերպություն ներառվել է սահմանված պատժամիջոցների ցանկում։

Այդ ցանկում ներառված է նաև Թուրքիան։ Վերջինիս կառավարության հետ համապարփակ բանակցությունների արդյունքում պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք նպաստել են զենք և զինամթերք Ռուսաստան մատակարարելուն։ Ըստ այդմ վերոհիշյալ պատժամիջոցների այդ ցանկում Թուրքիայից ներառվել է թուրքական 14 կազմակերպություն և 9 անձ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031