«Մենք հիմա նոր կոնցեսիոն պայմանագրի կնքման փուլում ենք օդանավակայանի հետ, որը ենթադրում է օդանավակայանի կարողությունների էական ավելացում, այդ թվում՝ երկրորդ թռիչքուղու առկայություն, որովհետեւ մեր զբոսաշրջային հնարավորությունները նաեւ էականորեն սահմանափակվում են մեր օդանավակայանի սահմանափակ հնարավորությունների պատճառով»,- Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նա նշեց, որ բանակցություններն այդ ուղղությամբ արդեն ավարտել են, պայմանավորվածությունները կան։
Անդրադառնալով զբոսաշրջային հոսքերին՝ Պապոյանն ասաց․ «Տեղի է ունեցել հետեւյալը՝ եւ Ռուսաստանից նվազել են հոսքերը, եւ այլ երկրներից ավելացել են։ Օրինակ՝ Հնդկաստան, ԱՄԷ, Վրաստան ու եվրոպական երկրներ։ Բայց այդ երկրներից ավելացումը չի կոմպենսացրել Ռուսաստանից նվազումը, որի հետեւանքով մենք ունենք զբոսաշրջային հոսքերի 6,7-6,8 տոկոսի նվազում։ Այսինքն՝ ՌԴ-ից նվազումը շատ ավելի մեծ չափերով է տեղի ունեցել։ Այստեղ բազմաթիվ հանգամանքներ կան, չեմ ուզում շատ դրամատիզացնել, բայց ընդհուպ մինչեւ ամենապիկային տուրիստական հատվածում՝ ապրիլ-մայիս ամիսներին բազմաթիվ տուրիստական ընկերություններ ստիպված են եղել հազարավոր տուրիստական փաթեթներ չեղարկել, տասնյակ չվերթներ են չեղարկվել, որովհետեւ Հայաստանում հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ